Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Ինչպես նիհարել առանց դիետաների

Ինչպես նիհարել առանց դիետաների

Մեզնից գրեթե յուրաքանչյուրի մոտ վաղ թե ուշ առաջանում է հարց` ինչպե՞ս նիհարել:

Շատերը նիհարելու համար առաջարկում են զանազան դիետաներ, դեղամիջոցներ, որոնց օգտագործումը հաճախ վատ հետևանքներ է ունենում օրգանիզմի համար:

 

Ստորև մենք ներկայացրել ենք խորհուրդների շարք, որոնց հետևելով կարող եք հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից առանց որևէ դիետաների կամ դեղամիջոցների:

 

Սնվեք ժամանակին

 

Սնվեք առնվազն 4 ժամը մեկ, համեմատաբար փոքր բաժիններով: Եթե դուք երկար ժամանակ քաղցած մնաք, ապա սովի զգացումը կստիպի ձեզ ուտել ավելին, քան անհրաժեշտ է ձեր օրգանիզմին և դուք ոչ միայն չեք նիհարի, այլև կգիրանաք:

Միշտ ընտրեք ավելի փոքր չափերի ափսե

Այս կանոնը շատերին է հայտնի, սակայն ոչ բոլորն են հավատում, որ այն աշխատում է: Իրականում, մեր ուղեղը նշանակալիորեն չի զգում ափսեների միչև եղած տարբերությունը, սակայն մեկ ափսե ուտելուց հետո հագեցվածության ազդակներ է տալիս: Այսպիսով դուք ավելի շուտ եք հագենում, քիչ ուտում և նիհարում:

Օգտագործեք ցածր կալորիականությամբ սնունդ

Ռացիոնն ամբողջովին փոփոխել անհրաժեշտ չէ, ավելին` դա կարող է սթրեսի ենթարկել ձեր օրգանիզմը: Նիհարելու համար ուղղակի փոխարինեք ձեր սովորական ուտեստները պակաս կալորիականությամբ անալոգներով, օրինակ փոխարինեք սովորական աղցանը առանց մայոնեզի աղցանով, կապուչինոյի փոխարեն ըմպեք էսպրեսսո և այլն: Տարբերությունը նկատելի է. եթե օրինակ 1 բաժակ էսպրեսսոյի էներգետիկ արժեքը 30 կկալ է, ապա կապուչինոյինը` 260 կկալ: Ցանկալի է օրական օգտագործել ոչ ավելին, քան 1200 կկալ:

Նույնիսկ ամենաօգտակար սնունդը կերեք փոքր բաժիններով

Նույնիսկ ամենաչգիրացնող սնունդը չափից մեծ քանակությամբ ուտելու դեպքում կարող է ոչ միայն չօգնել նիհարել, այլև ընդհակառակը` գիրացնել:

Օրինակ` մի կին նիհարելու համար սնվել է միայն յոգուրտով և մրգային աղցանով, սակայն նիհարելու փոխարեն ավելի է գիրացել: Պատճառը հետևյալն է. յուրաքանչյուր անգամ սնունդ ընդհունելիս նա կերել է 6 բաժին յոգուրտ և 1 աման մրգային աղցան: Մրգերը պարունակում են բավականին մեծ քանակությամբ շաքար, իսկ յոգուրտի (ոչ յուղազրկված) 6 բաժինը պարունակում է մոտ 150*6 = 600 կկալ:

Նախաճաշին նապատվությունը տվեք սպիտակուցներին

Նախաճաշի կերակուրն ընտրելիս նախապատվություն տվեք սպիտակուցային սննդին, քանի որ գիտնականներն ապացուցել են, որ միևնույն քանակությամբ օգտագործելու դեպքում սպիտակուցային սնունդը ավելի շատ է հագեցնում սովի զգացումը: Այսպիսով, կստանաք անհրաժեշտ էներգիա, կմնաք կուշտ և ավելի քիչ ուտելիքի պահանջ կունենաք ճաշին, քիչ կուտեք և կնիհարեք:

Պատրաստեք ավելի շատ ապուրներ

Ապացուցված է, որ եթե օրինակ նույն քանակությամբ հավի միսը տապակելու փոխարեն պատրաստեք ապուր, ապա երկրորդ տարբերակում սնունդը ավելի դանդաղ կընկալվի: Այսպիսով դուք ավելի քիչ կուտեք և կմնաք հագեցված: Սակայն այս տարբերակով չարաշահել պետք չէ: Որպեսզի պահպանեք ատամների և մարսողական համակարգի առողջությունը, օգտագործեք նաև կոշտ սնունդ:Պետք է մտածել ոչ միայն նիհարելու, այլև ձեր առողջության մասին:

Կերեք ավելի քիչ տեսակի կերակուրներ

Եթե ուզում եք նիհարել, սեղանին մի դրեք մեծ քանակությամբ տարբեր տեսակների կերակուրներ, քանզի ձեր մոտ ցանկություն կառաջանա դրանցից յուրաքանչյուրը համտեսելու: Սակայն, պետք չէ երկար ժամանակ սնվել միանման ուտեստներով, որովհետև ձեր օրգանիզմին անհրաժեշտ է նաև ուտեստների զանազանություն:

Օգտագործեք ցածր յուղայնությամբ կաթնային ապրանքներ

Կաթնային ապրանքները պարունակում են մեծ քանակությամբ կալցիում, որն օգնում է օրգանիզմից ավելորդ յուղերի դուրսբերմանը և հետևաբար ձեր նիհարելուն:

Զբաղվեք Սպորտով

Սպորտով զբաղվելը նպաստում է օգանիզմի ավելորդ յուղերի այրմանը և ակտիվացնում է նյութափոխանակությունը, ազդելով նաև պարապմունքներից հետո: Ճիշտ է, սպորտով զբաղվելիս այրվում են հիմնականում ածխաջրերը, սակայն վերջիններիս վերականգնման ժամանակ այրվում են արդեն ավելորդ յուղերը և դուք նիհարում եք:

Շատ շարժվեք

Երբ մենք շարժվում ենք, մեր պուլսը արագանում է և օրգանիզմի կալորիաներն ավելի արագ են այրվում: Այնպես որ քայլեք, վազեք, պարեք, շատ զբոսնեք և կտեսնեք զգալի արդյունք:

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ